Հայերեն   English   Русский  

Մելանյա Թրամփի պահանջով Բոլթոնի տեղակալն ազատվել է աշխատանքից


  
դիտումներ: 894

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամպի պատճառով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալը զրկվել է Սպիտակ տանն իր աշխատանքից: Գրում է Gazeta.ru-ն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Ռիկարդելը կշարունակի աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նախագահի վարչակազմում «նոր դեր» կստանա: Միևնույն ժամանակ Սանդերսը չէր հստակեցրել, թե ինչ տեղ կարող է Ռիկարդելը զբաղեցնել:

Ավելի վաղ Մելանյա Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը կտրուկ հայտարարությունով էր հանդես եկել Ռիկարդելի մասին: Մասնավորապես, նա ասել է, որ Ռիկարդլն «այլևս արժանի չէ Սպիտակ տանն աշխատելու պատվին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: