Հայերեն   English   Русский  

Ազնավուրի որդին կթողարկի հոր հետմահու երաժշտական ալբոմը


  
դիտումներ: 1111

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Միխայիլ Ազնավուրը, մտադիր է թողարկել հոր հետմահու երաժշտական ալբոմը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Հնարավոր է, հաջողվի հավաքածու ստեղծել, որը կներառի հորս կատարմամբ վեց երգ, ինչպես նաև վեց այլ երգ, որոնց կատարումը նա կարող էր վստահել մարդկանց, որոնց շատ գնահատում էր», - հայտարարել է լեգենդար շանսոնյեի որդին RTL ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակներում:

Միխայիլ Ազնավուրի խոսքերով` կա նաև «Universal» ստուդիայի հետ համատեղ նախագիծ, որի շնորհիվ Ազնավուրի երգերը կվերաթողարկվեն:

Շառլ Ազնավուրի որդին նաև նշել է, որ պատրաստվում է ֆիլմի թողարկման, որը կցուցադրի շանսոնյեի կողմից նկարահանված կադրեր: Պլաններում նաև աշխարհահռչակ հայի երաժշտության ներքո անիմացիոն տեսանյութերի նկարահանելն է:

Ավելի վաղ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը խոսել էր հոր, հայկական արմատների և Հայաստանի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: