Հայերեն   English   Русский  

Եղեք միշտ գործունյա, նախաձեռնող և, իհարկե, միշտ առողջ ու երջանիկ․ Արմեն Մուրադյանի ուղերձն՝ ուսանողներին


  
դիտումներ: 584

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․

Սիրելի՝ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն է: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, քանի որ մեր երկրի բարեկեցությունը պայմանավորված է երիտասարդների մտավոր ներուժի ձգտումներով ու քայլերով:

Գաղտնիք չէ, որ հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներն են ապահովում հասարակության առաջընթացը, այդ իսկ պատճառով ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիների ընթացքում ջանք չխնայեք ինքնազարգանալու և պիտանի մարդ դառնալու գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Ուսանողական տարիները անջնջելի են յուրաքանչյուրիս հիշողության մեջ, դրանք դարձրեք հագեցած և բովանդակալից, եղեք միշտ գործունյա, նախաձեռնող և, իհարկե, միշտ առողջ ու երջանիկ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: