Հայերեն   English   Русский  

Նաթանյահուն դարձավ Իսրայելի պաշտպանության նախարար


  
դիտումներ: 399

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստանձնել Է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Առաջին անգամ ես ստանձնում եմ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ գիտեմ, որ դա անում եմ այն ժամանակ, երբ բազմաթիվ են անվտանգության ոլորտում պետության քաղաքականության քննադատները»,- ասել Է նա իր հեռուստաուղերձում: Նաթանյահուն բացատրել Է, որ երկրի անգվտանգության ոլորտի իրադրության պատճառով չի կարելի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել եւ «տապալել կառավարությունը»:

Նա նաեւ հույս Է հայտնել, որ կոալիցիոն գործընկերները «պատասխանատվություն կդրսեւորեն եւ չեն ձգտի հասնել կառավարության հրաժարականին»: Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանն իր պաշտոնաթողության մասին հայտարարել Է նոյեմբերի 14-ին: Այդ կերպ նա բողոք հայտնեց Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ մարտական գործողությունները դադարեցնելու դեմ: Լիբերմանը նաեւ կոչ արեց հնարավորինս շուտ երկրում անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: