Հայերեն   English   Русский  

Մինչև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը հարվածի տակ դնելը, պետք էր նախապատրաստվել. Արմեն Ռուստամյան


  
դիտումներ: 312

Ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել արտաքին քաղաքականության կարևոր հարթակում:

Այսօր ԱԺ ժեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ միանշանակ է, որ թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է. այդ խնդիրները ներքին կարգով համաձայնեցնելու ավանդույթներ մինչև այժմ եղել են:

«Սրանով, չեմ կարծում, որ օգնում են հետագա համագործակցության ձեռքբերմանը:Մանավանդ, նման հարցերը լուծվելու են համախոհությամբ, և ամեն ինչ պետք է արվի, որ դա պահպանվի: Մյուս կողմից էլ մեր խնդիրները մենք այնպես պետք է ձևակերպենք, որ լրացուցիչ խնդիրներ չառաջացնեն»,-ասաց նա:

Ռուստամյանը, խոսելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը պահելու հարցին, նկատեց, որ մինչ այդ պետք է հասկանային, որ կար բաց կանոնադրության մեջ: « Մինչև այդ տեղը հարվածի տակ դնելը, մինչև Խաչատուրովին հետ կանչելը անհրաժեշտ էր նախապատրաստվել, որը չենք արել, ոչ թե փաստից հետո փորձել խնդիրները լուծել: Խաչատուրովի նշանակումը հարթ ու հանգիստ չի եղել և մենք տեսել ենք, թե ինչ դժվարությունների արդյունքում է այդ նշանակումը տեղի ունեցել»,-նշեց նա:

Ռուստամյանի կարծիքով՝ ՀՀ-ն չունի այդքան լծակ՝ մյուս երկրների ղեկավարներից պահանջելու կեցվածք պահպանել. «Այդ տրամաբանությամբ, եթե խոսենք, կառուցողական տեղ չի տանելու: Կրքերը բորբոքում են, լարվածությունը մեծանում է, ՀԱՊԿ-ում, եթե պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու: Տեսնում եմ՝ Ադրբեջանի նախագահը ինչպիսի հրճվանք է ապրում՝ մեղադրանքի սլաքը ուղղելով ՀՀ-ի վրա, որ եթե խնդիր կա այդ կազմակերպության մեջ, ուրեմն ՀՀ-ից է: Հմուտ պետք է լինել, մի կողմից՝ ՀԱՊԿ-ի նշանակությունը այս առանձնահատուկ իրավիճակում իրական դառնա, քայլերն էլ համապատասխան տրամաբանությամբ, մյուս կողմից էլ չունենալով այլընտրանք՝ չեմ կարծում՝ մեր գոյությունն այդտեղ դնելը հարվածի տակ դնելը սխալ ճանապարհ է»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: