Հայերեն   English   Русский  

Թուրքիայում առաջին անգամ քաղցկեղի դեմ տեղական դեղամիջոց կարտադրվի


  
դիտումներ: 252

Թուրքիայում առաջին անգամ լաբորատոր պայմաններում քաղցկեղի դեմ դեղամիջոց է ստեղծվել:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը այցելել է լաբորատորիա և ուսումնասիրել քաղցկեղի բուժման համար տեղական դեղամիջոցի արտադրության փուլային աշխատանքները:

Ծրագիրը, որի շրջանակներում արտադվելու դեղամիջոցը անվանվում է «BIOSIM» և նպատակ ունի զարգացնել գլխի և պարանոցի քաղցկեղի դեմ դեղամիջոցը:

Նախարարի խոսքով` սա շատ կարևոր տեխնոլոգիա է: Նմանատիպ 180 տարբեր բիոնման դեղեր ունեն, որոնք կարող են արտադրել:

Վարանքը նշել է, որ ցանկանում են այս դեղամիջոցների արտադրությամբ փողը երկրում պահել: Դեղամիջոցը ֆիրմային կհանձնվի 2019թ. մայիսին:

«Թուրքիայի դեղատներում վաճառքի հանվելու համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- ասել է Վարանքը:

Ծրագիրը ֆինանսավորվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից:

«TÜBİTAK» թուրքական ընկերության գլխավոր ինժեներական և բիոտեխնոլագիական իստիտուտի տնօրեն պրոֆեսոր Շաբան Թեքինը ասել է, որ 100մգ կարժենա 500 թուրքական լիրա (շուրջ 45.200 ՀՀ դրամ), իսկ 1 կգ արժեքը կլինի 1 մլն դոլար:

Պետք է նշել համաշխարհային դեղորայքի առևտուրը կազմում է 1.2 տրիլիոն դոլար, որից բիոտեխնոլոգիական դեղերի մասնաբաժինը կազմում է 260 մլրդ դոլար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: