Հայերեն   English   Русский  

Վթարից 14 օր անց հիվանդանոցում մահացել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը


  
դիտումներ: 529

Այսօր առավոտյան, Հերացի թիվ 1 բժշկական կենտրոնում մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի

և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը: Անկախ-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6–ին Երեւան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով բալետի պարող Վահագն Մարգարյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նա մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: