Հայերեն   English   Русский  

Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից


  
դիտումներ: 328

Կատալոնիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: Այդ մասին հայտնում է Vanguardia պարբերականը` հղում անելով Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Բարսելոնայի» մոտ գտնվող Տեռասա և Մանրեսա քաղաքների միջև ընկած հատվածում:

Այս պահին հայտնի չէ, թե ինչն է վթարի պատճառ դարձել:

Տեղեկացվում է նաև, որ «տասնյակ» անձինք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Սակայն նրանց առողջական վիճակի մասին տվյալները չեն հստակեցվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թայվանում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: