Հայերեն   English   Русский  

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տեղակայման համար նոր տարածք է առաջարկվել


  
դիտումներ: 953

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին

Երևանի մնջախաղի պետական թատրոնիգեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին ու թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանինթատրոնի տեղակայման նոր տարածք է ներկայացրել:

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, 5 հասցեում /Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակայինհատվածում/, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:

Հանդիպման ընթացքում շրջայց է կատարվել եռահարկ շենքում, քննարկվել է թատրոնը նշվածվայրում տեղակայելու հնարավորության հարցը: Թատրոնի ղեկավարությունը մեծգոհունակությամբ է ընդունել նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ շենքը որպեսթատրոնի գործունեության նոր հասցե դիտարկելու առաջարկը:

Նախարարի պաշտոնակատարը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրել է, որնախարարությունը սահմանված կարգով կդիմի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, օրենքով սահմանված կարգով շենքի համապատասխան տարածքը օգտագործման նպատակով՝ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Մնջախաղի պետական թատրոնինտրամադրելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: