Հայերեն   English   Русский  

Նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


  
դիտումներ: 459

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գառնիկ Բադալյանին նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Մեկ այլ հրամանագրով էլ Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վլադիմիր Բադալյանին հետ կանչել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,ժ-ասված է Արմեն Սարգսյանի հրամանագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: