Հայերեն   English   Русский  

Էնդի Մարեյը Ավտրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է


  
դիտումներ: 526

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը Ավտրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է:

1-8-րդ եզրափակչում շոտլանդացին դժվարին պայքարում հաղթանակ տարավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ` 6:4, 6:7(5), 6:3, 7:5 հաշվով: Ընդ որում` Մարեյը պարտվեց առաջին երեք գեյմերը, իսկ 4-րդ սեթում զիջեց 2:5 հաշվով:

Քառորդ եզրափակչում Մարեյի մրցակիցը կլինի ավստրալացիների սիրելին` 19-ամյա Նիք Քիրիոսը:

«Կարծում եմ մթնոլորտը բոլորովին այլ կլինի: Բնականաբար, մարզասերները նրան են աջակցելու: Դա հասկանալի է: Ես պետք է կարողանամ հաղթահարել դա: Նման խաղեր ես շատ եմ ունեցել: «Ռոլան գարոսի» մրցաշարում ես հաճախ հանդիպել եմ ֆրանսիացի թենիսիստների, իսկ ֆրանսիացի մարզասերները շատ նվիրված են: Այնպես որ ես մեծ փորձառություն ունեմ այդ հարցում: Հուսով եմ` դա օգնի ինձ հաղթահարել դժվարություններն այս անգամ ևս», - բրիտանացի թենիսիստին մեջ է բերել առաջնության պաշտոնական կայքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: