Հայերեն   English   Русский  

Նավթի գներն աշխարհում 3 մարդ են որոշում. Bloomberg


  
դիտումներ: 359

Bloomberg գործակալության սյունակագիր Ջուլիան Լին կարծում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփ են որոշում և որոշելու են նավթի համաշխարհային գները: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա կարծիքով` ՕՊԵԿ-ը կորցրել է վառելիքի գների վերահսկողությունը, որը ժամանակին ունեցել է: Իսկ այն ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը չի կարողանում գտնել ընդհանուր նպատակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան միասին արտադրում են ավելի շատ նավթ, քան ՕՊԵԿ-ի բոլոր անդամները:

Սյունակագիրն ընդգծում է, որ այս երեք անձինք տարբեր նպատակներ ունեն: Նրա կարծիքով` Սաուդյան Արաբիան կշարունակի կրճատել վառելիքի արտադրությունը` երկրի բյուջեի համալրման համար:

Լին գտնում է, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը նավթի գներից 2016թ. համեմատ շատ ավելի քիչ է կախված, և ռուսական նավթային ընկերությունները ցանկանում են գումար վաստակել իրենց կատարած ներդրումներից: Նա նաև մեջբերել է Պուտինի այն խոսքերը, որ մեկ բարել նավթի դիմաց 70 դոլարը «բավականին հարմար է:

Լին ընդգծել է, որ Թրամփիի դիրքորոշումը շատ ավելի «բարձր» կլինի ուղիղ և փոխաբերական իմաստով, քանի որ նախագահը ձգտում է լավ հարաբերություններ պահպանել Ռիադի հետ լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության պատճառով առաջացած սկանդալի ֆոնին` մինչդեռ ԱՄՆ Սենատը պնդում է Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների խստացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: