Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել է Հայաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող նկարազարդ գրքույկ


  
դիտումներ: 798

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նոյեմբերի 18-ին ներկայացվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության կողմից լույս ընծայված Հայաստանի գեղատեսիլ վայրերը և մշակութային հարուստ ժառանգությունը պատկերող նկարազարդ գրքույկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, անգլալեզու հրատարակությունն ամփոփում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությանը տրամադրված Հայաստանի պատմամշակութային կոթողները ներկայացնող բարձրակարգ լուսանկարների շարքը, որոնք ընթերցողի ուշադրությանն են ներկայացնում Հայաստանով մեկ սփռված բազմադարյա տաճարների և քաղաքամայր Երևանի նորարարական լուծումների ուրույն համադրությունը։

Գրքույկն առաջին անգամ օտարերկրացիների ուշադրությանը ներկայացվել է ՆԱՏՕ-ի ամենամյա բարեգործական տոնավաճառի ընթացքում և բարձր գնահատանքի արժանացել այցելուների կողմից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: