Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիայի թագավորն ուղերձի ընթացքում անտեսել է Հաշուկջիի սպանությունը


  
դիտումներ: 464

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանությունից հետո առաջին անգամ ուղերձով է հանդես եկել: Գրում է Gazeta.ru-ն:

Թագավորի ամենամյա ելույթը նվիրված է եղել Եմենում պատերազմին, Պաղեստինի անվտանգությանը, նավթի շուկայի կայունացմանը, Իրանին հակազդմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Սալմանը նաև աջակցություն է հայտնել իր որդուն` թագաժառանգ Մուհամմադ Բին Սալմանին, որը կասկածվում է ընդդիմադիր լրագրողի սպանությանը ներգրավված լինելու մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հաշուկջին դաժանաբար սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Ինչպես օրեր առաջ հայտնել էր The Washington Post պարբերականը, ԿՀՎ-ն կարծում է, որ սյունակագրին սպանելու հրաման կարող էր անձամբ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը տալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: