Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում պայման են առաջադրել Սիրիային միջազգային օգնության տրամադրման համար


  
դիտումներ: 321

ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոնաթան Քոենը հայտարարել է, որ Վաշինգթոնը գալիս է այն եզրակացության, որ միջազգային հանրությունը չի սկսի աջակցություն տրամադրել Սիրիային, մինչև երկրում իշխանության փոխանցման գործընթաց չսկսվի: Գրում է Gazeta.ru-ն:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` դիվանագետն այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Ընդ որում` Քոենի խոսքերով` Սիրիայում իրավիճակը փոխելու համար կարևոր քայլ է սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը: Նա նշել է, որ Սիրիայում իշխանությունները փորձում են կանխել նման կոմիտեի ստեղծումը և կոչ արել Մոսկվային ազդել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի վրա:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ «միջազգային հանրությունը նույնիսկ չի սկսի աջակցության հարցի դիտարկումը, մինչև ակնհայտ չդառնա, որ կայուն քաղաքական գործընթաց է սկսվել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: