Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի ևս երկու հանձնաժողով նոր նախագահ ունի


  
դիտումներ: 1031

Հանրային խորհրդի Առողջապահության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները նոր նախագահ են ընտրել։

Ս․թ․նոյեմբերի 19-ինտեղի է ունեցել ՀԽ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը։ Առաջադրված 3 թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել սրտաբան, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը։Картинки по Ðапросу Լևոն Գրիգորյան

Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովում ընդգրկված է առողջապահական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, բուժհաստատությունների 56 ներկայացուցիչ։

Մինչ քվեարկությունը Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխման իր ծրագիրը, հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի միջոցով անդրադարձել առողջապահական համակարգի խնդիրներին և դրանց լուծման վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները ներկայացրել գործընկերներին։

Ս․թ․նոյեմբերի 20-ինտեղի է ունեցել Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգային միակ հարցը նույնպես եղել է հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Առաջադրված 4 թեկնածուներից հանձնաժողովի նախագահ է ընտրվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ ՀԽ Պետաիրավական հանձնաժողովում ընդգրկված է 64 անդամ։

Կարեն Զադոյան

Նախագահների ընտրությունից հետո տեղի ունենալիք հանձնաժողովներիառաջիկա նիստերում հանձնաժողովի անդամները կքննարկվեն ոլորտային ենթահանձնաժողովների ձևավորման, աշխատանքային կանոնակարգի սահմանման և հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):

Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի են ունեցել Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովի նիստերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: