Հայերեն   English   Русский  

«Bryggan» մենակատարների անսամբլը երևանյան համերգից առաջ հանդես եկավ ֆլեշմոբով


  
դիտումներ: 1227

«Bryggan» մենակատարների անսամբլի երաժիշտները երևանյան համերգից առաջ հանդես եկան ինքնատիպ ձեռնարկով:

Նոյեմբերի 20-ին երաժիշտները «Մետրոնոմ» կենտրոնում ներկայացան յուրատեսակ ֆլեշմոբով՝ անցորդների համար կատարելով տարատեսակ ստեղծագործություններ:

Երաժիշտները ոգևորված են Հայաստան այցով և անհամբեր սպասում են երևանյան համերգին: Նշենք, որ «Bryggan» մենակատարների անսամբլը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 19:00 ելույթ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Bryggan» մենակատարների անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը: «Bryggan» շվեդերենից թարգմանաբար նշանակում է «կամուրջ»: Մենակատարների անսամբլի կազմում հանդես են գալիս Ալեսանդրո դե Կարոլիսը և Մոնիկա Գարսիա Սալամերոն՝ բլոկֆլեյտա, Մարիանա Պարաս Պենան՝ բարոկկո ֆագոտ, Նիլս Պֆեֆերը՝ թեորբա և կլավեսին:

Երաժիշտները հանդիպել են Շվեյցարիայի Vadstena Academy-ում մի օպերային ներկայացման ընթացքում և նրանց հանդիպումը վերածվել է մշտական համագործակցության:

Երևանյան համերգի ընթացքում «Bryggan» մենակատարների անսամբլը կներկայացնի Գ. Ֆ. Տելեմանի, Ու. Ուիլյամսի, Հ.Պյորսելի, Ա.Ֆալկոնիերիի, Ռ.Վիզեի, Ֆ.Կուպերենի, Ա. Ֆալկոնիերիի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները:

Հատված ֆլեշմոբից՝ https://bit.ly/2QbPHLe





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: