Հայերեն   English   Русский  

​Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել


  
դիտումներ: 2041

Նոյեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի համայնքային մանկապարտեզներ կատարած անակնկալ շրջայցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի h. 48 մանկապարտեզում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի կարգադրությամբ «Երևանի հ. 48 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Ամիրյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը:

Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական, խախտումներ հայտնաբերելու պարագայում էլ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: