Հայերեն   English   Русский  

Աշխարհի առաջին ռակետը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է


  
դիտումներ: 495

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է:

Սերբ թենիսիստը 1/8-րդ եզրափակչում հանդիպեց լյուքսեմբուրգցի Ժիլ Մյուլերին: Հանդիպումն ավարտվեց 6:4, 7:5, 6:4 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի կանադացի Միլոշ Ռաոնիչը:

Ավելի վաղ քառորդ եզրափակչում են հայտնվել Տոմաս Բերդիխը, Ռաֆայել Նադալը, Էնդի Մարեյը և Նիք Քիրիոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: