Հայերեն   English   Русский  

Սորոսի հիմնադրամը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին վերահսկել ֆեյսբուքը


  
դիտումներ: 396

The Wall Street Journal թերթի փոխանցմամբ` Ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակություն» հիմնադրամի ներկայացուցիչը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին վերահսկել ֆեյսբուք կորպորացիան ընկերության քննադատներին վարկաբեկելու նպատակով Definers Public Affairs խորհրդատվական ընկերության ծառայություններից օգտվելու համար: Գրում է Gazeta.ru-ն:

Հրատարակությունը հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Գասպարդին խնդրել է մեկնաբանել ֆեյսբուք ընկերության նախկին թոփ մենեջեր Էլիոթ Շրագեի խոսքերն այն մասին, որ կորպորացիան Սորոսի դեմ լրատվական հարձակումներ է իրականացրել:

Գասպարդը պատասխանել է, որ եթե կորպորացիան ցանկացել է «վարկաբեկել» Սորոսին, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է վերահսկի այն: Նա հավելել է, որ ֆոնդի կողմից ֆինանսավորվող որոշ ընկերություններ մասնակցել են «Ֆեյսբուքից ազատ» քարոզարշավին , բայց բարեգործական կազմակերպությունից գումար չեն ստացել դրա համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: