Հայերեն   English   Русский  

Dolce&Gabbana նորաձևության տունը ռասիզմի մեջ մեղադրանքներից հետո ներողություն է խնդրել. Տեսանյութ


  
դիտումներ: 609

Իտալացի հայտնի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան ներողություն են

խնդրել այն բանից հետո, երբ Չինաստանում Dolce & Gabbana ապրանքանիշը ռասիզմի և սեքսիզմի մեջ է մեղադրվել: Նրանք ներողություն տեսաուղերձի միջոցով են խնդրել: Գրում է Gazeta.ru-ն:

Իրենց ուղերձի վերջում նրանք չինարենով ներողություն են խնդրել:

«Չինաստան կատարած բազմաթիվ այցելությունները մեզ ստիպել են ավելի սիրել չինական մշակույթը: Իհարկե, մենք դեռևս սովորելու շատ բան ունենք: Մենք պետք է ներողություն խնդրենք մեր բաց թողած սխալների համար», - ընդգծել է Դոլչեն:

Գաբբանան, իր հերթին, նշել է, որ «իրենք երբեք չեն մոռանա այդ փորձը և դասը»` հավելելով, որ դա երբեք չի կրկնվի:

Իսկ ուղերձի վերջում երկու դիզայներները ներողություն են խնդրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում սկսել են ատել Dolce & Gabbana ապրանքանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: