Հայերեն   English   Русский  

Հայաստանի դպրոցականների համար Երևանում կանկացվի ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա


  
դիտումներ: 2973

2018 թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա 7-ից 11-րդ դասարաների աշակերտների համար ֆիզիկայի և մաթեմատիկայի Ռոսատոմ-ի Օլիմպիադայի նախընտրական փուլ։

Օլիմպիադան անցկացնում են ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ատոմային բնագավառի կադրերի պատրաստման բնագավառոմ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում։ Առաջին օրը կանցկացվի նաև 9-ից 11 դասարանների համար ինժեներական Օլիմպիադա։ Երկրում ատոմային էներգետիկայի զարգացման ու հայկական ԱէԿ-ի մոդեռնիզացման ֆոնին ավելի արդիական է դառնում ժամանակակից գիտելիքների տիրապետող ու բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը։

Օլիմպիադայի նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլած երեխաներին, որոնք սևեռված են ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների վրա և հետաքրքված են ատոմային էներգետիկայով ու նոր տեխնոլոգիաներով։ Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թ․ սկզբին։ Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:

«Այսօր ժամանակակից հասարակությունում ավելանում է բարձր տեխնոլոգիական մասնագիտությունների հանդեպ պահանջարկը։ Օլիմպիադան հիանալի հնարավորություն է խելացի երեպաների համար, որոնք հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով։ Նրանք մեր ապագա մասնագետներն են , որոնք հետագայում կաշխատեն Հայաստանի բարգավաճման համար», - նշում է Հայաստանի Պոլիտեխնիական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը։

Ինչպես նշվում է ՄԻՖԻ կայքում, Օլիմպիադայի նախապատրաստման նյութերը, անցած տարիների առաջադրանքները, տեսաելույթները, խնդիրների լուծումներն ու ձեռնարկները հասու են Միջազգային հետազոտական միջուկային համալսարանի կայքում https://mephi.ru/schoolkids/olimpiads/rosatom/Pobediteli/podgotovka.php

Այսօր ՌՈՍԱՏՈՄ-ի հիմնական գործընկեր-համալսարաններում ուսանում է 170 000 մարդ, նրանցից ավելի քան 17 000-ը օտարերկրյա ուսանողներ են՝ աշխարհի 130 երկրներից։ 01․01․2017 թվականի դրությամբ Ռուսաստանում ուսանում է Հայաստանի 2968 քաղաքացի։ Այդ համալսարանների շրջանավարտներն արժանանում են աշխարհում գիտական ամենաբարձր մրցանակների դափնեկիրներ, այդ թվում՝ Նոբելյան։

01.12.2018

ԺամըԳործողություններ

12:00 – 12:30Մասնակիցների հավաք ու գրանցում

12:30 – 12:50Օլիմպիադայի պաշտոնական բացում

12:50 – 13:00Դպրոցականների հրավիրում լսարաններ՝ օլիմպիադայի անցկացման համար

13:00 – 14:00Ֆիզիկայի օլիմպիադա՝ ՌՈՍԱՏՈՄ-ի աջակցությամբ (7-11դասարաններ)

13:00 – 14:00Ինժեներական օլիմպիադա (9-11 դասարաններ)

02.12.2018

ԺամըԳործողություններ

12:00 – 12:30Մասնակիցների հավաք ու գրանցում

12:30 – 13:30Մաթեմատիկայի օլիմպիադա՝ ՌՈՍԱՏՈՄ-ի աջակցությամբ (7-11 դասարաններ)

Տեղեկատու

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորոցիա-ռուսաստանյան պետկորպորացիա, համընդհանուր տեխնոլոգիական առաջատարներից մեկն է։ Միավորում է ատոմային էներգետիկայի բնագավառի, ԱԷԿ-ների նախագծման ու կառուցման և էներգետիկ մեքենաշինության ակտիվները։ Արտասահմանյան պորտֆելների մեծությամբ Ռոսատոմը զբաղեցնում է աշխարհում 1-ին տեղը (36 էներգաբլոկ՝ 12 երկրում), աշխարհում 2-րդ տեղում է ուրանի պաշարներով ու 4-րդ տեղում դրա արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է ուրանի հարստացման ծառայությունների համաշխարհային շուկայի 36 ու միջուկային վառելիքի 17 տոկոսը։ Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռոսատոմի առանցքային նախագծերից է հայակական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը։ Աշխատանքների արդյունքում՝ կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարաձգվի մինչ 2026 թվական։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ-բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ապահովում է բարձրաստիճան ինժեներական կրթություն։ Հիմնադրվել է 1933 թվականին։ Այսօր ԲՈՒՀ-ում սովորում է 8500 ուսանող, հիմնական դասախոսական կազմը բաղկացած է 800 հոգուց, որոնց մեծ մասն ունեն գիտական տարբեր աստիճաններ։ ՀԱՊԻ-ին ունի երեք մասնաճյուղ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիա-«Ռոսատոմ» պետկորպորացիայի հիմնական ԲՈՒՀ-երի կոնսորցիում (համախումբ), որը ստեղծվել է 2011 թվականին՝ «Ռոսատոմի» նորարարական զարգացման ու տեխնիկական արդիականացման գործակցության նպատակներով։ Ասոցացիայի անդամ ԲՈՒՀ-երը «Ռոսատոմի» կրթական համակարգի շրջանակում ակտիվորեն մասնակցում են առաջնահերթ նախագծերի ստեղծմամբ ու իրականացմամբ, կարիերայի լայն հնարավորություն տալով ուսանողներին՝ ատոմային ճյուղի ձեռնարկություններում աշխատանքի տեղավորվելու հարցում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: