Հայերեն   English   Русский  

Տաքսու վարորդները կազատվեն տուրքերը չվճարելու հետևանքով գոյացած տույժ - տուգանքներից


  
դիտումներ: 1062

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարծում է,

որ տաքսու վարորդներին անհրաժեշտ է ազատել տուրքերից, քանի որ նրանք այնքան էլ լավ սոցիալական վիճակում չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրագրողների հետ հանդիպմանը՝ Արշակյանն ասաց, որ տուրքերի չվճարման արդյունքում մեծ տույժ-տուգանքներ են կուտակվել այն մարդկանց վրա, իսկ նրանք ուղղակի վճարունակ չեն:

«Մենք առաջիկայում նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և համաներում հայտարարել կուտակված տույժ-տուգանքների մասով»,-հայտարարեց նախարարի պաշտոնակատարը:

Օնլայն տաքսի ծառայությունների մասով էլ Հակոբ Արշակյանը նշեց, որ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հարկ են վճարում պետությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: