Հայերեն   English   Русский  

Լիլիթ Հարությունյան. «Ես չեմ հիասթափվում և շարունակում եմ նվիրված աշխատել»


  
դիտումներ: 833

Նոյեմբերի 16-ին Դուբայում անցկացվեց մեծ մասսայականություն վայելող` Dubai Women’s Run անվանումով կանանց վազքարշավը:

3-րդ տարին անընդմեջ ստուգատեսին մասնակցելու անհատական հրավեր էր ստացել Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդուհի Լիլիթ Հարությունյանը:
Նշենք, որ 5կմ վազքի մրցմանը մասնակցեց 80 երկրի 971 վազորդուհի: Ուրախալի է, որ Լիլիթ Հարությունյանը լավագույն կողմերով դրսևորեց իրեն և 20:32 արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Անկախի հետ զրույցում Հայաստանի բազմակի չեմպիոնուհի, միջազգային մրցաշարերի մրցանակակիր Լիլիթ Հարությունյանը կիսվում է մրցաշարից ստացած տպավորություններով, խոսում առաջիիա ծրագրերի և արհետականորեն ստեղծված խոչընդոտները հաղթահարելու մասին:


- 8 տարի շարունակ Դուբայում անցկացվում է այս մրցաշարը: Պայքարի մեջ են մտնում միայն աղջիկները: 3-րդ տարին անընդմեջ ես մասնակցում եմ այս ստուգատեսին: 2016 թվականին զբաղեցրել եմ 3-րդ, 2017-ին՝ 9-րդ հորիզոնականը: Այս տարի բավական բարդ ու դժվար վազքուղի էր ընտրվել: Չնայած անսովոր պայմաններին` բավական լավ արդյունք ցույց տվեցի` 6-րդ հորիզոնականը զբաղեցնելով: Վազքարշավին մասնակցում էին մեծ թվով փորձառու ու բարձրակարգ մարզուհիներ: Այդ առումով շատ կարևոր էր հաջող մասնակցությունը:

Լիլիթ Հարությունյան

Ստուգատեսից առաջ հրաշալի նախապատրաստական շրջան էի անցել` ծանրաբեռնված մարզումներով և հատկապես երկար վազքատարածություններ հաղթահարելով: Մարզիչներիս շնորհիվ կարողացա այս արդյունքը (20:32) ցույց տալ:
Անձնական մարզիչս ամուսինս է`Արթուր Ղազարյանը: Քանի որ աղջիկների մրցաշար էր, ինձ հետ մրցավայր էր մեկնել 2-րդ մարզիչս՝ Գոհար Նազարյանը: Ուրախ եմ, որ արդարացրի մարզիչներիս սպասումները: Շնորհակալ եմ նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային բոլոր անդամներին, հատկապես նախագահ Ռոբերտ Էմիյանին ու գլխավոր քարտուղար Նարինե Շահաբազյանին ինձ աջակցելու ու ոգևորելու համար:


-Ծնունդով գյումրեցի եք: Ընտանիք կազմելով`տեղափոխվեցիք Վանաձոր` Ձեր մարզական գործունեությունը շարունակելով այնտեղ: Փոքր աղջիկ ունեք: Դժվա՞ր չէ համատեղել երեխայի խնամքը, ընտանեկան գործերն ու մարզումները:
-Ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է համատեղել: Ամեն ինչ կարողանում եմ հասցնել` երխայիս հետևելով, նրա խնամքով զբաղվելով, միաժամանակ մարզումներ անցկացնելով: Աղջիկս հաճախում է մանկապարտեզ: Այդ ընթացքում էլ ես մարզվում եմ:
Այս պահին կան այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են իմ լիարժեք մարզումներին: Վանաձորի մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանն անհասկանալի պատճառներով լարված մթնոլորտ է ստեղծում: Իմ`Վանաձոր տեղափոխվելուց հետո թույլ չի տալիս, որ խաղաղ պայմաններում մարզվեմ: Այդ ամենը, բնական է անդրադառնում է ելույթներիս վրա:


-Ինչպե՞ս եք կարողանում չհիասթափվել, ազտավել լարվածությունից և հաղթահարել ստեղծված արհեստական խոչընդոտները:


-Քաջ գիտակցում եմ, որ մրցումներից առաջ պետք է ամեն բանի մասին մոռանալ: Կետրոնանում եմ միայն ելույթներիս վրա, որպեսզի ապացուցեմ, որ ավելի ուժեղ եմ:
Այս հարցի մասին բազմիցս խոսել եմ, դիմել եմ ղեկավար անձանց, սակայն առայժմ ոչինչ չի փոխվել: Շատ խնդիրներ եմ ստիպված ինքնուրույն հաղթահարել: Ռիո 2016-ին պետք է մասնակցեի արգելավազքի մրացումներին: Օլիմպիական խաղերից առաջ տնօրենն արգելքները հավաքել էր, որպեսզի չկարողանայի լավ պատրաստվել և բարձր մակարդակով ներկայանալ: Սակայն մարզիչներիս շնորհիվ կարողացա ամեն բան հաղթահարել: Ես չեմ հիասթափվում, շարունակում եմ նվիրված աշխատել: Հպարտ եմ, որ կարողացել եմ հայոց եռագույնը բարձր պահել միջազգային ասպարեզում: Վստահ եմ, որ կարող եմ նոր հաջողություններ գրանցել: Դեռ նպատակներ ունեմ իրագործելու: Մրցաշարերի ընթացքում միշտ ձգտում եմ առաջ անցնել հատկապես հարևան երկրների ներկայացուցիչներից, որպեսզի բոլորն իմանանա որ հայ ժողվուրդն ուժեղ է և ամեն տեղ հաղթանակած:


-Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:


-Այժմ շարունակում եմ մարզումներս և պատրաստվում եմ մասնակցել 2019 թվականի փետրվարին Երևանում կայանալիք Հայաստանի ձմեռային առաջնությանը, որից հետո պայքարի մեջ կմտնեմ միջազգային մրցաշարերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: