Հայերեն   English   Русский  

​Շվեյցարական մամուլը Փերինչեք-Շվեյցարիա դատական գործի քննության նախօրեին անդրադարձել է ԱՍԱԼԱ-ի հիմնադրմանն ու գործունեությանը


  
դիտումներ: 1188

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մոտ օրերս Փերինչեք-Շվեյցարիա դատական գործի հերթական լսումներից առաջ շվեյցարական մամուլում ԱՍԱԼԱ-ի մասին պատմող հոդված է հրապարակվել: Շվեյցարիայում ամենամեծ տպաքանակ ունեցող «Neue Zürcher Zeitung» թերթը ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 40-րդ տարելիցի առիթով լայնածավալ անդրադարձ է կատարել հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպությանը: «Գաղտնի հայկական բանակ» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է.

«40 տարի առաջ համաշխարհային մակարդակով ահաբեկչական ալիք բարձրացավ, որի թիրախներում էր նաև Շվեյցարիան: Իսկ այսօր Բեռլինում քննարկվում է, որ քահանաներից մեկը այդ ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից է»: Հոդվածում խոսվել է նաև ԱՍԱԼԱ-ի` թուրք դիվանագետների նկատմամբ իրականացված գործողությունների մասին, որոնց նպատակն էր «հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Թուրքիայի արևելյան շրջանները միացնել Հայաստանին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: