Հայերեն   English   Русский  

​Ռեստորանային բիզնեսի գաղտնիքները


  
դիտումներ: 1459

Տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերը,խոսելով մեր երկրի մասին, հաճախ որպես ամենամեծ առավելություն մատնանշում են համեղ խոհանոցը:

Հայկական ավանդանդական հարուստ ճաշացանկը հաճախ զարմացնում ու հիացնում է անգամ ամենաքմահաճ գուրմաններին: Մեր զրուցակիցը մայրաքաղաքի կենտրոնում գործող «Էլեն» ռեստորանի հիմնադիր տնօրեն Էդուրադ Ներսիսյանն է:

-«Էլեն»ռեստորանը հիմնադրվել է 1999 թվականին, երբ բիզնես հիմնադրելը եւ պահպանելը հեշտ գործ չէր: «Էլենը»-ը , սակայն, սիրելի վայր դարձավ հազարավոր մարդկանց համար: Այստեղ են իրենցխաղաղ երեկոները նախընտրում վայելել նաեւ Հայաստան ժամանած հայտնի հյուրերից շատերը: Ո՞րն է Ձեր բիզնես հաջողության գաղտնիքը:

-Գաղտնիքներ, բանալիներ չկան... Հաջողությունն այնտեղ է, որտեղ ազնիվ աշխատանքն ու սերն է արված գործի հանդեպ: Մենք երբեւէ նպատակ չենք դրել զարմացնել կամ գերազանցել ինչ որ մեկին: Ցանկացել ենք ստեղծել մի անկյուն, որտեղ մարդը հարմարավետ կզգա իրեն, կվայելի օրվա իր պահն ու կհամտեսի համեղ խորտիկներ: Չ՞է որ ամենից հաճախ մտերմիկ սեղանների շուրջ են ծավալվում ամենաջերմ զրույցները, ընդունվում ամենակարեւոր որոշումները... Մենք սրահներ ունենքամենատարբեր առիթների համար՝ ռոմանտիկ ընթրիք, գործնական հանդիպում, ընտանեկան երևեկո, ընկերական ուրախ հավաքույթ, կնունք, ծնունդ...յուրաքանչյուրի համար առանձին առաջարկ ունենք: Մինչեւ 100 հոգու համար մեծ սրահից բացի. «Էլեն» ռեստորանում գործում են նաեւառանձնասրահներ, որոնք նախատեսված ենավելի փոքր , մտերիմիկ հավաքույթների համար: Մենք սիրում ենք մեր հաճախորդին, դրա համար էլ նրանք վերադառնում են մշտապես:

-Շենքը, որտեղ գործում է «Էլեն»ռեստորանը, պատմություն ունի: 1946թվականին է կառուցվել: Այսօր էլայստեղ պահպանված եներեւանյան կոլորիտը, զգացվում է հին քաղաքի շունչը...

-Այո, մեզ համար դա կարեւոր էր: Հաճելի է լսել, որ կոլորիտը պահպնաված է, որովհետեւ 19 տարի առաջ, երբ բացում էինք ռեստորանը, մեր առաջ հենց նման խնդիր էինք դրել: Պատմամշակութային հուշարձան համարվող շենքը ամրացվեց, ներքին հարդարման աշխատանքների ժամանակ՝ բնականաբար հաշվի առնելովնաև շինության առանձնահատկությունները:Պահպանվեցին ճարտարապետական լուծումներն ու կոլորիտը: Պահպանվեցին սյուները, որոնք յուրահատուկ կոլորիտ են հաղորդում շինությանը: Ներքին հարդարման աշխատանքները կատարվեցին լավագույն մասնագետների խորհրդատվությամբ՝ ընտրեցինք բաց տոնային լուծումներ ու չպարտադրող աքսեսուարներ... Ի դեպ. եթե նկատեցիք,սրահներում կախված են հայտնի նկարիչ Գաբրիել Մանուկյանի կամ Գաբոյի աբստրակտ ոճի կտավները: Բնօրինակներ են, որ կարելի է տեսնել միայն մեզ մոտ եւ ժամանակակից արվեստի թանգարանում...

-Նաեւ հաճելի երաժշտությունը անտարբեր չթողեց: «Էլեն»-ում նման դաշնամուրային երեկոներ հաճա՞խ են կազմակերպվում:

-Բարձրաճաշակ երաժշտությունը մեզ մոտ պարտադիր պայման է:Դաշնամուր, ջութակ, կենդանիկատարումներ...Մեր ռեստորանում բացառում ենք ցածրորակ երաժշտությունը ճիշտ այնպես, ինչպես վատորակ սնունդը: Տարիների ընթացքում ձեռք ենք բերել բարձր վարկանիշ, որը մեր կարեւոր հաղթաթուղթն է եւորին չենք դավաճանի երբեք:

«Էլեն» ռեստորանում հնչող երաժշտությունն ու հայ ժամանակակից նկարիչների բնօրինակները, ի դեպ,հիացնում են հատկապես արտերկրից եկած մեր հայտնի հյուրերին, որոնք շատ հաճախ են մեզ հյուրընկալվում: Մեզ մոտ նրանք բացահայտում են Հայաստանը՝ ավանդական ուտեստների ու արվեստի միջոցով: Լավագույն գնահատականը նրանց գոհունակ ժպիտը, շնորհակալական խոսքերն ու կրկին վերադարձն է:

«Էլեն»ռեստորան

-Խոսենք խոհանոցից: Նշեցիք, որ ավանդական հայկական ուտեստներ եք առաջարկում: Ուրիշ ինչո՞վ եք զարմացնում այցելուներին:

- Ցանկացած ռեստորանի դեմքը իր խոհանոցն է: «էլեն» ռեստորանի խոհանոցը «տնօրինում»են տարբեր մրցանակների արժանացած, վերապատրաստված յոթ խոհարարներ, որոնք կարող են բավարարել անգամ ամենաքմահաճ այցելուին:Հայկական ուԵվրոպական խոհանոցների հայտնի ու անհայտ խորտիկները մեր ռեստորանի ճաշացանկում են: Սակայն, մեր ռեստորանի մշտական հաճախորդները գիտեն, մենյուին նայելու անհրաժեշտություն անգամչկա: Կարող են պատվիրել ինչ իրենց սիրտն ուզի: Կպատրաստվի հաշված րոպեների ընթացքում՝ համեղ ու ինքնատիպ: Ի դեպ, մեր խորտիկները կարող եք համտեսել նաեւ ձեր տանը: Մինչ հյուրերը ճանապարհին են, տանտիրուհին էլ պատրաստվում է, մերխոհարարները կպատրաստեն ցանկացած ուտեստ, գեղեցիկ կփաթեթավորեն, ձեզ կմնա միայն վերցնել ու մատուցել: Մեզ համար լավագույն գնահատականը մեր հաճախորդների գոհունակ ժպիտը, շնորհակալական խոսքերն ու ….կրկին վերադարձն է: Մեզ մոտ մեկ անգամ մտնողըշատ հաճախ կրկին վերադառնում է ընկերների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: