Հայերեն   English   Русский  

​Երևանի 10-14 տարեկանների շրջանում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության հետազոտություն


  
դիտումներ: 149

Հայաստանի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի գործադրման շրջանակներում ԱՆ Հ իվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից դեռևս 2015 թվականից իրականացվում է Երևանի 10-14 տարեկան դեռահասների շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության կոհորտային (երկարատև) հետազոտություն և այդ գործոններով պայմանավորված հիվանդությունների բացահայտում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ )տվյալների համաձայն՝ աշխարհում մահացածների 90% դեպքերում պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն (ՈՎՀ) են, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունները (ՈՎՀ-րի 48%-ը), նորագոյացությունները (21%), թոքերի քրոնիկ հիվանդությունները (12%) և շաքարային դիաբետը (3.5%):

Մեր երկրում մահացությունն առավել տարածված ՈՎՀ-ներից կազմում է 80%:

Ըստ ԱՀԿ-ի՝ առավել տարածված ՈՎՀ-ների հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սնուցումը և ավելցուկային քաշը/ճարպակալումը:

  • Ռիսկի գործոնների տարածվածությունը դեռահասների շրջանում.
  • ՛՛Ճարպակալում։ Աշխարհում 5-19տարեկանների շրջանում 124 մլն անձ ունի ճարպակալում, ևս 213 մլն՝ ավելցուկային քաշ: 1975թվականի համեմատ ճարպակալումով տառապողների թիվն ավելացել է 10 անգամ: Վերջին տասնամյակում ճարպակալումն ավելացել է ցածր եկամուտ ունեցող պետություններում:

    Հայաստանում,ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի(ԱԱԻ)տվյալների,15-19 տարեկանների շրջանում ավելցուկային քաշ ունի խմբի 13%-ը (10.5% – ավելցուկային քաշ, 2.5% ճարպակալում):

    Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ-ի կողմից Դպրոցական տարիքի երեխաների վարքագծային ռիսկի գործոնների ուսումնասիրության տվյալների՝ ճարպակալման տարածվածությունը կազմել է.

    Տղա, % Աղջիկ, %

    11 տարեկաններ 2617

    13 տարեկան 2413

    15 տարեկան 156

    ՛՛Ծխախոտի օգտագործում։ Աշխարհում 13-15 տարեկանների շրջանում ծխում է մոտ 25 մլն տղա և 13 մլն աղջիկ: ՀՀ-ում (ըստ ԱԱԻ) ծխում է 15-19 տարեկանների 7.8%-ը (տղաների 15.1% և աղջիկների 0.4%):

    Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ տվյալների՝ 11-17 տարեկանների շրջանում ծխողների տոկոսն աճում է 2-ից մինչև 11%:

    ՛՛Ալկոհոլի օգտագործում։ Ըստ ԱԱԻ տվյալների՝ ՀՀ-ում օգտագործում է օրական 20 գ ալկոհոլից ավելի 15-19 տարեկանների 2.9%-ը (տղաների 5.4%-ը):

    Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ տվյալների՝ օգտագործում են գարեջուր առնվազն շաբաթական 1 անգամ 11 տարեկանների 5%-ը (տղաների 8%-ը), իսկ ընդհանրապես ալկոհոլ՝ 16%-ը, ինչը համեմատելի է այլ երկրների տվյալների հետ:

    ՛՛Ֆիզիկական թերակտիվություն։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների` 11-17 տարեկանների 81%-ը ֆիզիկապես թերակտիվ են (աղջիկների 84%-ը և տղաների 78%-ը):

    ՀՀ-ում,ըստ ԱԱԻ տվյալների, թերակտիվ են 15-19 տարեկան տղաների 5.8%-ը և աղջիկների 5.4%-ը:

    Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ տվյալների՝ թերակտիվ են 11-13 տարեկան տղաների 70%-ը և աղջիկների 80%-ը: Իսկ 15-17 տարեկանների շրջանում՝ համապատասխանաբար 74 և 85%-ը:

    ՛՛Առողջ սնուցում։ Ըստ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ տվյալների՝ Մրգեր և բանջարեղեն ամեն օր օգտագործում է սննդում դեռահաս տղաների 52%-ը և աղջիկների 62%-ը:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: