Հայերեն   English   Русский  

​ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85-ԱՄՅԱԿԸ


  
դիտումներ: 1593

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, 85 տարեկան է:

Պոլիտեխնիկի 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքի ամփոփումը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին՝ ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում կազմակերպված տոնական հանդիսությամբ, որն ազդարարեց նաև Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված տարեկան գիտաժողովի բացումը։

Պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս ամիսներ առաջ՝ «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15-ամյակներին նվիրված հանդիսավոր ու բազմաբովանդակ միջոցառումներով։

Նոյեմբերի 26-ին, Պոլիտեխնիկը, իր կամարների ներքո համախմբել էր ոչ միայն բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ուսանողներին, այլև տարբեր բնագավառներում առաջատար դիրքեր զբաղեցնող պոլիտեխնիկցիներին։

Հոբելյանական միջոցառումանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրմաի տնօերն Բագրատ Ենգիբարյանը և այլք:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոև Ո. Մարուխյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը համապարփակ ներկայացրեց համալսարանի անցած ուղին, կատարված աշխատանքները և ապագայի տեսլականը:

Շնորհավորանքի և ողջույնի խոսքով հանդես եկան Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրեն Կարեն Հարությունյանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանը և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը

Կրթության և գիտության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՆ Ոսկե մեդալներով, պատվոգրերով, ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալներով, վաստակագրերով և շնորհակալագրերով:

ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով պարգևատրվեց նաև Պոլիտեխնիկի շրջանավարտ, ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Ավարտին պոլիտեխնիկցիները, հյուրերը և ներկաները «Պոլիտեխնիկ» բենդի երաժշտության հնչյունների ներքո շնորհավորեցին միմյանց հոբելյանական միջոցառումների առթիվ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: