Եվրասիա համալսարանը վերահավատարմագրվել է 4 տարով
Մինչ որոշման կայացումը, բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Քրիստինե Սողիկյանն ամփոփ ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը։ Ընդգծվեց, թե որքանով է բուհն իրագործել նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման պլանը և ինչ արդյունքներ են արձանագրվել։ Անդրադարձ կատարվեց նաև բուհի բարելավման նոր ծրագրի իրատեսականությանը, որն իրագործվելու է մինչև հաջորդ հավատարմագրումն ընկած ժամանակահատվածում։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, որին հաջորդեց դռնփակ քննարկումը և քվեարկությունը։
Նշենք, որ 2015թ․ Եվրասիա միջազգային համալսարանը 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել։
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու
ՀայկուհիԲարսեղյան