Հայերեն   English   Русский  

Իսպանական «Գլոբալթեք» ընկերությունը նախատեսում է Հայաստանում զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ


  
դիտումներ: 882

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալթեք» ընկերության ներկայացուցիչներին։

Կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել գործող գիտաարտադրական կենտրոնների վերազինում, որտեղ կկարողանան վերապատրաստվել հայ մասնագետներն ու ֆերմերները, ինչպես նաև զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ:

Ողջունելով հյուրերին և նշելով, որ երկու նախաձեռնություններն էլ երկրի համար կարևոր և արդիական են` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց իրագործմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացմանը, ընկերության կողմից նախատեսվող այգու հիմնմանը, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ այգեգործական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով պատվիրակության անդամներն առաջարկել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: