Հայերեն   English   Русский  

Երևանում կմրցեն Եվրոպայի պատանի վոլեյբոլիստները


  
դիտումներ: 255

Դեկտեմբերի 13 –ին Երևանում կսկսվի Եվրոպայի Արևելյան գոտու երկրների մինչև 15 տարեկան վոլեյբոլիստների առաջնության ընտրական մրցաշարը:

Կմասնակցեն Ռուսաստանի,Ուկրաինայի,Բելառուսի,Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Լեհաստանի և Հայաստանի տղաների հավաքականները: Թիմերը բաժանված են երկու ենթախմբի: Տանտերերն ընդգրկված են առաջին ենթախմբում և կմրցեն Ռուսաստանի,Բելառուսի,Լատվիայի ,Լիտվայի թիմերի հետ:

Հաջողակները եզրափակիչի ուղեգիր կստանան և եկող մրցաշրջանում, 12 թիմերի հետ, կվիճարկեն արդեն մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալները:

Երևանում լավ խաղ ցուցադրելու նպատակով մեր հավաքականը Թբիլիսիում օրերս ընկերական մրցամարտեր անցկացրեց տեղի չորս թիմերի հետ,որոնցից երեքի նկատմամբ հաղթանակ տոնեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: