Հայերեն   English   Русский  

Մելանյա Թրամփը` սոցիալական ցանցերում «հակահարված տալու» անհրաժեշտության մասին


  
դիտումներ: 527

The Hill պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը, հայտարարել է, որ չնայած սոցիալական ցանցերում դեռահասներին ուղղված բարի լինելու կոչին, երբեմն բացառություններ են լինում: Գրում է Gazeta.ru-ն:

«Ներողություն եմ խնդրում, սակայն երբեմն հակահարված տալու անհրաժեշտություն է առաջանում», - հայտարարել է Մելանյան` Վիջինիա նահանգի Լինչբերգ քաղաքի Լիբերթի համալսարանում միջոցառման ժամանակ ուսանողների հարցերին պատասխանելիս:

Հիշեցնենք, որ ԱՄՆ առաջին տիկնոջ նախաձեռնությամբ մեկնարկած Be Best («Ավելի լավը եղիր») արշավի առաջնահերթություններից է համացանցում հալածանքների դեմ պայքարը: Այն նաև նվիրված է օփիոիդների օգտագործման դեմ պայքարին և սոցիալական ցանցերում ճիշտ վարքագծի դրսևորմանը:

Սակայն ինչպես նշում է թերթը, այդ արշավը բազմիցս քննադատության է արժանացել, քանի որ Մելանյայի ամուսինը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թվիթերյան միկրոբլոգում շատ հաճախ բավական կոպիտ է արտահայտվում իր հակառակորդների մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելանյա Թրամփը ամուսնու հետ վառել է Միացյալ Նահանգների սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: