Հայերեն   English   Русский  

229542 ընտրողից 116-ը թեկնածու է


  
դիտումներ: 543

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում Շիրակի մարզը ռեյտինգային ցուցակներով 116 թեկնածու ունի:

Ամենաշատ թեկնածուներ առաջադրել են ՀՅԴ-ն ու ''Իմ քայլը դաշինքը''՝ նրանց ցուցակում 15 թեկնածու է: Շիրակցիների ձայների համար կպայքարեն ԲՀԿ 14 թեկնածուն, մյուսներում համեմատաբար քիչ թվով թեկնածուներ են առաջադրված:

Ցուցակներում ընդգրկված են նախկին ու ներկա պաշտոնյաներ՝ մարզպետներից մինչեվ մանկավարժներ, գործազուրկներ:

Ընդհանուր առմամբ, այս ընտրապայքարում Շիրակի չորս մարզպետ է պատգամավորության թեկնածու՝ երկուսը ՀՅԴ, երկուսը՝ ''Իմ քայլը'' դաշինքի ռեյտինգային ցուցակներում: Նրանք են՝ Ռոմիկ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Կարեն Սարուխանյանը:

ՀՀԿ-ն որոշել է Շիրակում առաջադրել հիմնականում երիտասարդ թիմակիցներին: ՀՅԴ-ի ցուցակում մեծամասնությունը նախկին ու ներկա համայնքապետեր են, ԲՀԿ-ում՝ պատգամավորներ են, մարզական կառույցների ներկայացուցիչներ նաև, ''Իմ քայլը'' դաշինքում Շիրակի մարզպետարանի մի ամբողջ <աստղաբույլ է>՝ մարզպետը, մարզպետի տեղակալները, օգնականն ու խորհրդականը և այլք:

Բոլոր թեկնածուները գրեթե, նախընտրական քարոզարշավը անհատական հանդիպումներով են կազմակերպում, մեծամասշտաբ հանդիպումներ դեռ չեն նախատեսում:

Քարոզարշավի վերջին օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչները որոշել են լռություն պահպանել, կսահմանափակվեն հայտարարությամբ և դրանով կավարտեն քարոզարշավը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: