Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշները Իրանում մասնակցեցին միջազգային մրցաշարերի


  
դիտումներ: 279

Իրանի Ուրմիա քաղաքում հաջորդաբար անցկացվեցին ազատ և հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարեր:

Հայտավորված էին ութական թիմեր: Մասնակիցների շարքում էին Հայաստանի պատվիրակները: Պայքարը թիմային էր, որն անցկացվեց շրջանաձև մրցակարգով:

Մեր ազատ ոճի հավաքականը թերի կազմով հանդես եկավ: Մասնակից չունեինք 97 կգ քաշային կարգում, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանն առաջին իսկ գոտեմարտում վնասվածք ստացավ: Հայաստանի ըմբիշներից առավելապես հաջող հանդես եկան Արսեն Հարությունյանը / 61 կգ / և Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նրանք չորսական հաղթական գոտեմարտ անցկացրին:Թիմային պայքարում մեր պատվիրակները եզրափակեցին վեցյակը: Իսկ ահա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ությակի պայքարում գրավեց պատվավոր երրորդ տեղը: Թիմն այս պահին վերադարձի ճանապարհին է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: