Հայերեն   English   Русский  

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


  
դիտումներ: 472

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն. Կապան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: