Հայերեն   English   Русский  

«Վայ, մենք մեր ձեռով էս ի՞նչ արեցինք, Նիկոլը էս ո՞նց մեզ ֆռցռեց». Արմեն Աշոտյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 1563

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես էլ անհանգիստ էի․ վարչապետի ԺՊ-ն այսօր ամբողջ օրը ոչ մի անգամ անունս չէր տվել․․․ այն էլ, վերջ, կարող եմ հանգիստ շնչել․ նա դա էլ արեց։

Նիկոլ Փաշինյանը իմ մասին խոսելիս նշել է․ «Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին ա տալիս, վայ նանի ջան, վայ, էս ի՞նչ եղավ Ղարաբաղը, Հայաստանը կորցրինք: Իրանց համար Հայաստանը երևի իրանց պադավատներն ա: Իրանց թվում ա, որ պադավատը կորցրին, ուրեմն Հայաստանը կորցրել են․․․»։

Պարոն Փաշինյան, առավոտից իրիկուն ես «գլխիս եմ տալիս», որ վաղը, մյուս օրը մեր ժողովուրդը իր գլխին չտա, ասելով. վայ, մենք մեր ձեռով էս ի՞նչ արեցինք, ո՞նց հավատացինք իրան, Նիկոլը էս ո՞նց մեզ ֆռցռեց:

Ու այդ ժամանակ Դուք չեք իմանալու, թե Ձեր գլուխը ոնց փրկեք խաբված և դյուրահավատ մեր ժողովրդից:

Բայց հիշե՛ք, որ ես ավելի շատ մտածում եմ, ոչ թե Ձեր գլխի մասին, այլ երկրիս, Ղարաբաղի ու մեր ապագայի մասին:

Առողջ եղեք։ Մինչ վաղը։

Հ․Գ․ Ձեր քարոզարշավներին պետական համարանիշներով մեքենաների առատությունն էլ կփաստի, թե ով է պադավատասեր»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: