Հայերեն   English   Русский  

​Սելենա Գոմեսն անկեղծորեն պատմել է կյանքում ունեցած թռիչքների և վայրէջքների մասին


  
դիտումներ: 597

26-ամյա Սելենա Գոմեսի և Puma բրենդի համագործակցության արդյունքում թողարկվել է «Strong Girl» («Ուժեղ աղջիկ») կապսուլային հավաքածուն: Հավաքածուի ստեղծողները խոստանում են, որ հաճախորդները իրենց միաժամանակ հարմարավետ և լավ կզգան այդ հագուստներով: Գրում է Spletnik.ru-ն:

Հավաքածուն ստեղծելիս առաջանհերթ են եղել աղջիկների համար հարմարավետությունն ու վստահությունը: Elle ամսագրին տված հարցազրույցում Սելենան խոսելով հավաքածուի դիզայնի մասին` անդրադարձել է նաև անձնական կյանքին:

«Երբեմն իսկապես անվստահ եմ լինում: Տարօրինակ թռիչքներ ու վայրէջքներ եմ ունենում: Այժմ պարզապես ուզում եմ, որպեսզի մարդիկ կրեն այնպիսի հագուստ, որոնցով հարմար կզգան իրենց», - նշել է երգչուհին:

Երգչուհին խոստովանել է, որ աշխատանքի ընթացքում ոգեշնչվել է ընկերների հետ հաղորդակցվելու միջոցով, որոնց մեջ չկան կազմվածքի նույն պարամետրեր ունեցող մարդիկ: Երգչուհու խոսքերով` հարազատների աջակցությունն օգնում է իրեն դժվարին պահերին և առանց իր կողքին ընկերական աջակցության ոչնչի չէր հասնի: Նա խնդրել է իր ընկերուհիներին նկարահանվել հավաքածուի գովազդային հոլովակում:

«Ես միշտ ցանկացել եմ լավ օրինակ լինել ոչ թե այն պատճառով, որ անթերի եմ, ոչ, ես միշտ սայթաքում եմ: Ես ուզում եմ ազնիվ լինել եւ ասել. «Ես ամեն ինչ անում եմ, և դուք նույնպես էլ կարող եք դա անել: Ջանքեր գործադրեք: Դրանում դուք միայնակ չեք», - անկեղծացել է Գոմեսը:

Ապրանքանիշի նոր հավաքածուի անունը Գոմեսի հավատարիմ երկրպագուները հենց երգչուհու անցած ուղու հետ են ասոցացրել, քանի որ վերջին տարիներին Սելենան ստիպված է եղել բազում դժվարություններ հաղթահարել (հիվանդություն, վիրահատություն, վերականգնում, սիրելից բաժանում, այնուհետև նախկին սիրելիի` Ջասթին Բիբերի նշանադրությունն ու ամուսնությունը մոդել Հեյլի Բոլդուինի հետ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: