Հայերեն   English   Русский  

Երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գերագույն» հրամանատար է, բանակը մտահոգվում է. Վիգեն Սարգսյան


  
դիտումներ: 309

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից ևս մտահոգվում է:

«Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։

Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը: Մեր քաղաքական թիմի ու ընտրողների համար սա խիստ մտահոգիչ է:

Պետք է սովորել այնպես շփվել, որ երկխոսությունը ծավալվի առնվազն հավասարազոր մակարդակներում:

Այն պահից, երբ երկրի ղեկավարը ստիպված է ուղիղ եթերով մատ թափ տալ իր սպայակազմի, Արցախի ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանրությունն իսկույն մտահոգվում է ու ապակողմնորոշվում:

Այն պահին, երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գլխավոր» կամ «գերագույն» հրամանատար է կամ «պատերազմական պայմաններում» դրանցից որևէ մեկն է, բանակը մտահոգվում է: Երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից ևս մտահոգվում է: Երբ պիտակավորում է ազգային եկեղեցին` անվանելով այն քաղաքական ուժերից մեկի «կցորդ», հայ հավատացյալ մարդը մտահոգվում է: Երբ դաշնակից երկրի ղեկավարին քննարկում է մամուլում, հեռակա կարգով, միջազգային գործընկերներն էլ են մտահոգվում, քանի որ հասկանում են, որ անկայուն մարդու հետ գործ ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: