Հայերեն   English   Русский  

ԵԱՀԿ նախաձեռնությամբ Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունն ուսումնասիրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը


  
դիտումներ: 646

Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկրում գտնվող Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատար Յազդուրսուն Գուրբաննազարովայի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության անդամները ԵԱՀԿ նախաձեռնությամբ ծանոթացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, աշխատանքի սկզբունքներին ու ուղղություններին, մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ դրանք իրենց երկրում ներդնելու նպատակով:

Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և հետագա համագործակցության հույս հայտնել:

Նշենք նաև, որ այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության 10-ամյակին նվիրված երկօրյա միջազգային համաժողովին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: