Հայերեն   English   Русский  

​Փերիզ Հիլթոնը` Քրիս Զիլկայի հետ նշանադրության չեղարկման պատճառի մասին


  
դիտումներ: 745

37-ամյա Փերիզ Հիլթոնը, որը փոխել է մտադրությունը 33-ամյա Քրիս Զիլկայի հետ ամուսնանալու հարցում, առաջին անգամ մեկնաբանել է սիրելիից բաժանումը և պատմել, թե ինչու է որոշել չեղարկել նշանադրությունը: Գրում է Spletnik.ru-ն:

«Երբ ես սիրահարվեցի, ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, և իմ զգացմունքները ուժեղ էին: Մեր սիրավեպը մրրիկի էր նման էր: Ես միշտ կախվածություն եմ ունեցել Դիսնեյի հեքիաթներից և սիրո պատմություններից: Ես կարծում էի, որ դա կլինի իմ երջանիկ ավարտը, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ դա սխալ որոշում էր», - անկեղծացել է Հիլթոնը The Talk շոուի շրջանակներում:

Փերիզն արդեն նախկին սիրելիին ամենայն բարիք է ցանկացել և հավելել, որ դեռևս երազում է ապագայում ամուսնանալու մասին:

«Ես իսկապես կցանկանայի ամուսնանալ և երեխաներ ունենալ, բայց այժմ ես կենտրոնացած եմ իմ և իմ աշխատանքի վրա», - եզրափակել աստղը:

Հիշեցնենք, որ աստղային զույգի սիրավեպի մասին հայտնի էր դարձել նախորդ տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: