Հայերեն   English   Русский  

​ՅՈՒՆԵՍԿՕ-ն ռեգգին ընդգրկեց մշակութային ոչ նյութական ժառանգության ցանկում. ինչո՞ւ են ծառերը մագլցող այծերը և մարդկային աշտարակները նույնպես հայտնվել այդ ցանկում


  
դիտումներ: 1250

Ռեգգի երաժշտական ուղղությունը, որ առաջացել է Ճամայկայում 60-ական թվականներին, վերջերս լրացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկը որպես միջազգային մշակութային հարստություն, որը հարկ է ամեն կերպ պահպանել և հանրահռչակել:

Ռեգգիի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում համընկավ բուն ցանկի՝ ՄԱԿ-ի՝ մշակույթի ոչ նյութական առարկաների պահպանության գործունեության համեմատաբար նոր ուղղության 10-ամյա հոբելյանի հետ:

Բայց եթե Ճամայկայի երաժշտական ավանդույթի առումով ամեն ինչ հասկանալի է (ի վերջո, դա երաժշտական ոճ է այնպիսի աստղերի շնորհիվ, ինչպիսիք են Բոբ Մարլին և Ջիմմի Կլիֆը, վաղուց ի վեր մեյնսթիմ է), ապա մյուս մշակութային մարգարիտները, որոնք հայտնվել են ցանկում, կարող են անկեղծ զարմանք հարուցել:

Կատալոնյան կաստելներ՝ «մարդկանց աշտարակ»

Կենդանի մարդկանցից կառուցված բուրգերը Իսպանիայի Կատալոնիայի տարածաշրջանում տոների և փառատոների ավանդական բաղկացուցիչ են: Ամբողջ թիմեր են մրցում, թե ովքեր ավելի արագ ու ավելի բարձր «կառույց» կստանան:

«Մարդկային աշտարակները» կարող են հասնել 10-հարկանի տան բարձրության, և դրանց մասնակցում են բացարձակապես բոլորը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ:

Կաստելների մասին առաջին հիշատակումները հանդիպում են XVIII դարի փաստաթղթերում, սակայն այդ զվարճալիքը շատ ավելի հին է:

կաստել








Հարլինգ՝ կելտերի մարզաձևը

Հարլինգը 4000 տարեկան է: Այսօր այն պահպանվել է գերազանցապես Իռլանդիայում և 2018 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Սա մի միջանկյալ մարզաձև է ֆուտբոլի և հոկեյի ու ռեգբիի միջև: Հարլիգի խաղի համար կիրառվում են փայտե հոկեյի ձողեր, գնդակ և դարպասներ: Գնդակը կարելի է նետել ձողի հարվածով, ոտքերով, ինչպես նաև բռնել ձեռքերով: Լավ հարվածի դեպքում գնդակը կարող է թռչել ժամում 150 կմ արագությամբ:

հարլինգ








Թուրքական «թռչունների լեզուն»

Թուրքիայի հյուսիսում՝ սևծովյան ափին, գյուղերի բնկիչներն օգտագործում են սուլոցի մի նուրբ համակարգ, որի օգնությամբ շփվում են մեծ հեռավորությամբ:

Զարմանալի չէ, որ բջջային հեռախոսների դարում հաղորդակցության նման միջոցը հայտնվել էր անհետացման վտանգի տակ: Այն 2017 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:

թռչնալեզու








Նեապոլյան պիցցա

Այս դեպքում պետք է նկատի ունենալ ոչ թե պիցա անվամբ ուտեստը, այլ դրա պատրաստման խոհարարական ավանդույթը, որ սերտորեն կապված է Իտալիայի Նեապոլ քաղաքի հետ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Նեապոլում ապրում և աշխատում է ավելի 3000 պիցայոլո՝ պիցա պատրաստող վարպետ: Իրենց խոհարարական գաղտնիքները նրանք փոխանցում են այն նույն մեթոդներով, ինչ միջնադարում. աշակերտները հետևում են, թե ինչպես են աշխատում վարպետները:

պիցայոլա








Ցեղի կառավարման համակարգ

Օրոմո ժողովուրդը, որ էթնիկ խումբ է Եթովպիայում, մինչ օրս պահպանել է կառավարման գադաա կոչվող համակարգը, որը ստեղծել են նրանց նախնիները:

Այդ համակարգով ավագանու պաշտոնը հերթափոխով է: Տվյալ պահին իշխանությամբ օժտված մարդը կարգավորում է համայնքի քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրոնական կյանքը:

գադաա








Ծառերին մագլցող այծերը և արգանիայի սերմերը

Արգանիայի յուղը շատ են գնահատում առողջ կենսակերպ նախընտրողները և հատկապես կանայք, որոնք ցանկանում են փայլ և նրբություն տալ իրենց մազերին: Իսկ այդ յուղը ստացվում է արգանիայի ծառի պտուղներից, որն աճում է Մարոկկոյում:

Ընդ որում, բարձր են գնահատվում հատկապես այն սերմերը, որոնք անցել են այծերի «մշակումը»: Կենդանիները հեշտությամբ բարձրանում են ծառի ճյուղերի վրա և ուտում են պտուղները: Այնուհետև, իհարկե, արգանիայի պտուղները և սերմերն անցնում են մարսողական տրակտով և արտաթորվում:

Սերմերի նման զատումը պտղամսից հեշտացնում է մարդկանց գործը, ընդ որում գիտակներն ասում են, որ անցնելով այծի ստամոքսով՝ սերմերը ձեռք են բերում լրացուցիչ օգտակար հատկություններ:

Արգանիայի յուղի արտադրման ողջ գործընթացը, ներառյալ այծերի փուլը, 2014 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում:

մագլցող այծերը








Սուրի Ժագեկ (արևի դիտարկում)

Սուրի Ժագեկը օդերևութաբանական և աստղագիտական գործունեություն է՝ հիմնված արևի, լուսնի և աստղերի դիրքի դիտարկման վրա տվյալ վայրի տեղագրության նկատմամբ: Այդ ավանդույթը բնորոշ է կալաշներին՝ փոքր բնիկ պակիստանյան ցեղին, որը հեթանոս է:

Համադրելով երկնային լուսատուների դիրքը՝ կալաշները որոշում են բերքահավաքի, կրոնական տոների և օրացուցային այլ կարևոր իրադարձությունների ժամանակը:

սուրի ժագեկ








Կորեական hենյո սուզակուհիները

Հարավային Կորեայում` Չեչջուդո կղզում, հենյո սուզակ կանանց համայնք գոյություն ունի: Կանայք 10-20 մետր սուզվում են ծովի խորքերն առանց որևէ հատուկ սարքի և ջրի տակ են մնում 2-3 րոպե՝ հավաքելով ծովամթերք: Որոշ սուզակներ շարունակում են սուզվել մինչև 80 տարի:

սուզակուհիները








Չինական համրիչները

Թեպետ բուն այդ հաշվիչների ծագման շուրջ մինչ օրս վեճեր են ընթանում, ոչ ոք կասկածի տակ չի դնում այն փաստը, որ չինացիները կատարելության են հասել այդ հին թվաբանական գործիքի օգտագործման հարցում:

Չժուսուան մեթոդի շնորհիվ նման համրիչներով կարելի է ոչ միայն պարզ թվաբանական գործողություններ կատարել, ասենք՝ գումարում- հանում, այլև՝ ավելի բարդ մաթեմատիկական: Հարկ է միայն մտապահել հեշտ հիշվող բանաձևեր, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ:

Չժուսուան մեթոդն այսօր էր սովորում ու կիրառում են Չինաստանում:

փայտե համրիչները





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: