Հայերեն   English   Русский  

Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը. Արթուր Խաչատրյան


  
դիտումներ: 277

«Սպուտնիկ-Արմենիա»-ի եթերում ՀՅԴ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիր,

Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՅԴ դրույթներից: Նա նախ նշեց, որ ՀՅԴ այս տարվա ծրագիրը գրեթե նույնությամբ կրկնում է այն բոլոր գաղափարները, որոնցով կուսակցությունը մասնակցում էր 2017թ–ի խորհրդարանական ընտրություններին։ ՀՅԴ հիմնական դրույթները փոփոխության ենթակա չեն, անկախ այն բանից, թե ինչ էմոցիաներ են գերիշխում հասարակությունում, քանի որ դրանց հիմքը գաղափարախոսությունն է: Այդ դրույթներից մեկն էլ վերաբերում է Արցախի հարցին, այն է` Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը:

Ինչ վերաբերում է Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև վերջին օրերի փոխադարձ հայտարարություններին, Արթուր Խաչատրյանը նախ շատ բացասական գնահատեց ստեղծված վիճակը, կարծիք հայտնելով, որ իշխանությունները չպետք է իրենց հայտարարություններով թշնամուն հնարավորություն տան նորից պատերազմ սկսել:

«ՀՅԴ ծրագրում առանձին տեղ է հատկացված ջավախահայության խնդրին։ «Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այդ հարաբերությունները պետք է բարելավվեն: Դա իր դրական ազդեցությունը կունենա ջավախահայության և վիրահայության իրավունքների լիարժեք իրացման վրա»,– ասված է ՀՅԴ նախընտրական ծրագրում։

Արթուր Խաչատրյանի համոզմամբ` Վրաստանի հետ հարաբերությունները պետք է բարելավել, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ազգային շահի։ Որքան մեր հարաբերությունները բարելավվեն, այնքան ավելի լավ կլինի ջավախահայության վիճակը, այնքան ավելի հեշտ կլինի առևտուրը Վրաստանի հետ և Վրաստանի միջով:

Լրահոս
Սարսափելի իրավիճակ է, հալածախտի դրսեւորում. Հրանտ Մարգարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. News.am

2 Դեկտեմբերի 2018, 23:32Սարսափելի իրավիճակ է, հալածախտի դրսեւորում. Հրանտ Մարգարյ...

ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. Փաշինյան

2 Դեկտեմբերի 2018, 22:52 ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. Փաշի...

Ֆրանսիայում կարող է արտակարգ դրություն մտցվել

2 Դեկտեմբերի 2018, 22:38Ֆրանսիայում կարող է արտակարգ դրություն մտցվել...

Թբիլիսիում բազմահազարանոց ցույցում ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները

2 Դեկտեմբերի 2018, 21:45Թբիլիսիում բազմահազարանոց ցույցում ընդդիմությունը վիճարկո...

Ամբոխավարություն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

2 Դեկտեմբերի 2018, 21:14Ամբոխավարություն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով...

Ընտրություններին հանդուրժվող ատելության խոսքը՝ ազատության մահն է

2 Դեկտեմբերի 2018, 21:07Ընտրություններին հանդուրժվող ատելության խոսքը՝ ազատության...

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

2 Դեկտեմբերի 2018, 20:54 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ ...

ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպությունը սատարում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին

2 Դեկտեմբերի 2018, 19:55 ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպությունը սատարում է ՀՅԴ Հայաստանի...

Զինծառայող Գոռ  Սարգսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել

2 Դեկտեմբերի 2018, 19:35Զինծառայող Գոռ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական...

Մարտական դիրքում զինծառայող է սպանվել

2 Դեկտեմբերի 2018, 19:22Մարտական դիրքում զինծառայող է սպանվել...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: