Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն ստացել է Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը


  
դիտումներ: 354

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Հհկ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությա կապակցությամբ:

«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: