Հայերեն   English   Русский  

Ինչպես են համայնքներում յուրացրել պետության գումարները. ԱԱԾ նոր բացահայտումները


  
դիտումներ: 234

Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ մի շարք համայնքներում կոռուպցիոն հանցագործությունների նոր դեպքեր է հայտնաբերել։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ մի շարք համայնքապետարաններում ու կից հիմնարկներում տասնյակ միլիոնների յուրացման դեպքեր է հայտնաբերել։

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքապետարաններում համայնքային բյուջեից աշխատավարձեր են վճարել աշխատանքի չհաճախած անձանց, գումարներ են դուրս գրել չմատուցված ծառայությունների, փաստացի ձեռք չբերված ապրանքների ու դիզվառելիքի, նաև սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օժանդակություն ցուցաբերելու պատրվակով։

Բացի այդ իրենց մտերիմներին տրամադրել են շինթույլտվություններ, շուկայականից էականորեն ցածր գներով օտարել կամ վարձակալության են տվել համայնքին պատկանելության շենք-շինություններ և հողատարածքներ:

Բացահայտված բոլոր փաստերով հարուցված մի քանի քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտե` նախաքննությունն իրականացնելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: