Հայերեն   English   Русский  

G20 գագաթնաժողովի շրջանակներում Մելանյա Թրամփը ստվերում է թողել մյուս առաջին տիկնանց. Լուսանկարներ


  
դիտումներ: 369

Ինչպես հայտնի է, օրեր առաջ 48-ամյա Մելանյա Թրամփն ամուսնու` 72-ամյա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ G20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բուենոս Այրես էր մեկնել: ԱՄՆ առաջին տիկինը բավական տպավորիչ կերպարներով ներկա է գտնվել մի քանի հանդիպումների: Գրում է Ru.newsbot.press-ն:

Մելանյա Թրամփը և ֆորումի մասնակից այլ պետությունների առաջին տիկնայք հավաքվել են Օկամպո վիլայում, որտեղ նրանց ողջունել է Արգենտինայի առաջին տիկին` 44-ամյա Ջուլիանա Ավադան: Հանդիպման համար ԱՄՆ առաջին տիկինը Gucci նորաձևության անթև, ծաղկավոր մետաքսյա զգեստ էր ընտրել, որը համադրել էր Manolo Blahnik ապրանքանիշի նավակ կոշիկներով: Daily Mail պարբերականի փոխանցմամբ` Մելանյայի հանդերձանքի արժեքը 4,900 դոլար է կազմել:

Չնայած այն հանգամանքին, որ Ավադան և այլ պետությունների առաջնորդների կանայք, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահի և Կանադայի վարչապետի կանայք Բրիջիթ Մակրոնը և Սոֆի Թրուդոն ևս հիասքանչ տեսք են ունեցել, Թրամփը ստվերել է բոլոր նրանց իր կերպարների շքեղությամբ:

Ավանդույթի համաձայն գագաթնաժողովի շրջանակներում Մելանյա Թրամփը մի քանի միջոցառումների ընթացքում ևս փայլել է իր նրբագեղ կերպարներով և ևս մեկ անգամ ապացուցել, որ իսկապես արժանի է աշխարհի ամենաոճային առաջին տիկնոջ կոչմանը:

Մելանիա-Արգենտինա

Մելանիա-Արգենտինա

Մելանիա-Արգենտինա

Մելանիա-Արգենտինա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: