Հայերեն   English   Русский  

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցում


  
դիտումներ: 680

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին նախադատական կարգով համաձայնության են եկել իրենց վեց երեխաների խնամակալության պայմանների շուրջ: Հիշեցնենք, որ Անջելինան վեց երեխաների միանձնյա խնամակալություն էր պահանջում, իսկ նրա նախկին ամուսինը պնդում էր համատեղ խնամակալության շուրջ: Ru.newsbot.press:

Ինչպես հայտնում է TMZ պորտալը` հղում անելով դերասանուհի Սամանտա Բլեյ Դիջինի փաստաբանին, պայմանավորվածությունը ձեռք բերվել է երկու շաբաթ առաջ, փաստաթուղթը ստորագրվել է երկու կողմերի և դատավորների կողմից: Նշվում է, որ փաստաթուղթը կազմելիս հաշվի են առնվել երեխաների խնամակալության հարցերով փորձագետի առաջարկությունները: Համաձայնագրի պայմանները չեն բացահայտվում, միայն հայտնի է, որ 2018 թ. դեկտեմբերի 4-ին կայանալիք դատավարությունը չեղյալ է հայտարարվել:

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին ամուսնալուծության դիմում ներկայացել էր 2016 թ. սեպտեմբերին` որպես պատճառ նշելով Բրեդ Փիթի հետ ունեցած անհաշտ տարաձայնությունները: Այս ամբողջ ընթացքում նրանց չի հաջողվում ավարտել ամուսնալուծության գործընթացը և որոշել խնամակալության պայմանները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: