Հայերեն   English   Русский  

Չի կարելի քաղաքական ուժին վախեցնել ԱԱԾ-ով․ Վիգեն Սարգսյան


  
դիտումներ: 307

ADTV «Հարցազրույց»-ում ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն է։ Նա խոսում է գործող իշխանության հետ ունեցած սկզբունքային հակասությունների մասին, կարծում է, որ միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է։ Նա հասարակության մեջ տեսնում է անկայունություն եւ մտահոգություններ, եւ որպեսզի իրավիճակը կայունանա, ԱԺ-ում պետք է լինի հակակշռող ուժ եւ այդ ուժը ՀՀԿ-ն է։ Առանձնացրել ենք Վիգեն Սարգսյանի մտքերից մի քանիսը․

1․Կյանքը ցույց է տալիս, որ միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է։

2․Ահավոր սարսափած եմ նրանից, որ կարելի է քաղաքական ուժին վախեցնել ԱԱԾ-ով։

3․Քաղաքական ուժին դավադրության մեջ մեղադրելն առաջին քայլն է դեպի դիկտատուրա։

4․Ես վստահ եմ, որ 2017թ-ի ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ։

5․Ես չգիտեմ որն է ավելի վատ՝ ընտրակաշառքը, որ պետք է քրեորեն պատժվի, թե այլատյացությունը։

6․Միջազգային դիտորդներն արդեն ասել են, որ այս ընտրություններում ատելության եւ այլատյացության գործոնը շատ բարձր է





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: