Հայերեն   English   Русский  

Մերիլ Սթրիփը` Թրամփի երեխաներից բխող վտանգի մասին


  
դիտումներ: 725

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ` հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեխաները վտանգված լինեն, պետության ղեկավարը կարող է ցանկացած քայլ ձեռնարկել, որպեսզի նրանց ազատի փորձանքից: Գրում է Gazeta.ru-ն:

Համապատասխան հայտարարությամբ դերասանուհին հանդես է եկել An Evening with Stephen Colbert շոուի ընթացքում:

Նախքան Թրամփի մասին արտահայտվելը, հաղորդավարը հիշեցրել է Սթրիփին, որ նախագահը նրան Միացյալ Նահանգների ամենագերագնահատված դերասանուհիներից մեկն է համարում:

Նա ընդգծել է, որ «վախենում է» Թրամփից այն պատճառով, թե ինչ կարող է վերջինս անել: Ընդ որում` նա հավելել է, որ նա «կարեկցում է» նախագահին:

«Նրա երեխաները վտանգված են, ես դա զգում եմ: Մտածում եմ` ինչ կանեի, եթե իմ երեխաները վտանգի տակ հայտնվեին: Ես կանեի հնարավոր ամեն ինչ: Նրանց փորձանքից հանելու համար: Հետևաբար, մենք բոլորս պետք է վախենանք», - հայտարարել է Սթրիփը:

Ավելի վաղ Հյուսիսային Դակոտայից մի տղամարդ խոստովանել էր, որ ինքը մահափորձ էր պլանավորել Թրամփի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: