Հայերեն   English   Русский  

​Համաշխարհային առաջնորդների տարօրինակությունները. հեքիմություն, մեծագարություն և մարդակերություն


  
դիտումներ: 756

Պետությունների ղեկավարները երբեմն ապշեցնում են հանրությանն իրենց տարօրինակություններով՝ սկսած ամենաանմեղ թուլություններից մինչև մահացու վտանգավոր հակումներն իրենց ընդդիմախոսների համար:

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որ ամեն կերպ պաշտպանում է կասկածյալ թմրադիլերների դեմ արտադատարանական հաշվեհարդարների արշավը երկրում, լուրջ դեմքով հայտարարեց, որ իր ծայրահեղ նախագահական ծանրաբեռնվածության պայմաններում իրեն շատ է օգնում մարիխուանան, որպեսզի չքնի АSEАN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) գագաթնաժողովներին:

«Իմ աշխատանքն ինձ սպանում է, տարիքի վրա թքած, ես խոտ եմ ծխում, որ չքնեմ: Բայց դա բոլորին չէ, որ օգնում է»,- ասել է Ֆիլիպինների նախագահը և անմիջապես հավելել, որ կատակում է (շատերը, նույնիսկ Դուտերտեի համակիրները, նկատել են, որ մարիխուանայի չափավոր գործածումը հակառակ արդյունքն է ունենում):

Դուտերտեն նաև որոշել է АSEАN-ի գագաթնաժողովների քննարկման կապակցությամբ բամբասել Բրունեյի սուլթանին, թե նա միշտ ննջում է միջազգային գագաթնաժողովներում: Սակայն սուլթանի արձագանքն այդ արտահայտությանը հայտնի չէ:

Բրունեյի սուլթան

Ճիշտ է, թե ոչ, բայց Բրունեյի սուլթանը միակը չէ աշխարհի առաջնորդների շարքում, որի քնելու հակումը հանրության աչքի առաջ խոսքուզրույցի առարկա է դարձել (հիշենք Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որին բազմիցս նկատել են այդ վիճակում, իսկ պաշտոնատար անձինք չեն փորձել ցրել այդ տպավորությունը):

Բայց Ռոդրիգո Դուտերտեին վաղուց են քննադատում քամահրական, եթե ոչ թշնամական վերբերմունքի համար ժողովրդավարական նորմերի հարցում, և նրա նոր աղմկահարույց դիտողությունները հիշեցնում են այն գործիչների սխրանքների մասին, որոնք նրանից ավելի են հաջողել դիկտատուրայի կառուցման գործում:

«Բնատուր բժիշկներ»

Յայա Ջամմե

Գամբիայի նախկին ավտորիտար առաջնորդ Յայա Ջամմեն հպարտանում էր մարդկանց բժշկելու ունակությամբ:

Պարծենալով իր հավատացյալությամբ՝ նախագահը փորձում էր «բուժել» մարդկանց ՄԻԱՎ-ից խոտաբույսերի իր հորինած եփուկով: Թե որքան մարդ է մահացել այդպիսի բուժումից հետո, հայտնի չէ:

Ջեմմեն պարբերաբար ստիպում էր «բուժվածներին» հանդես գալ պետական հեռուստատեսության եթերում և պատմել «հրաշագործ» մեթոդի հաջողության մասին:

Իրականում վարակվածներին հաջողվում էր ողջ մնալ, եթե կարողանում էին ինչ-որ կերպ հակավիրուսային թերապիա անցնել:

«Այլընտրանքային բժշկությունում» փորձել է փայլել նաև Հաիթիի նշանավոր դիկտատոր Ֆրանսուա

Ֆրանսուա Դյուվալյե

Դյուվալյեն: Նա պնդում էր՝ այնքան լավ է տիրապետում վուդուիզմի հեքիմությանը, որ կարող է հեռավորությունից և՛ բուժել, և՛ վնասել մարդկանց, հատկապես՝ ամեն ամսվա 22-ին, երբ «վուդի ոգիները» իր կողմից են:

Դյուվալյեի խոսքով՝ ինքը անեծք է հղել ամերիկացի նախագահ Ջոն Քենեդիին՝ իր մոգական ուժին վերագրելով նրա սպանությունը 1963 թ, նոյեմբերի 22-ին:

Հաիթիի առաջնորդն անձնական թիկնազոր ուներ «տոնտոն-մակուտի» անվամբ, որ տեղի կրեոլյան բարբառով նշանակում է «չարամիտ ուրվականներ»:

Հայտնի էր նաև, որ նրա հրամանով երկրում սատկացրել են բոլոր սև շներին, քանի որ, ըստ նրա, նրանք դժբախտություն էին բերում:

Շոտլանդիայի թագավորը (ոչ վերջին)

Իդի Ամին

Տարօրինակության օրինաչափությունը նկատվում է հետևյալ կերպ. որքան քիչ է սահմանափակված առաջնորդը, այնքան շատ արտառոց արարքներ են արձանագրվում նրա կյանքում:

Ուգանդայի առաջնորդ Իդի Ամինը, որ խիստ հետապնդում էր իր ընդդիմախոսներին, բավականություն էր ստանում իրեն մտացածին տիտղոսներ շնորհելուց, որոնց թվում էին «Բրիտանական կայսրության նվաճողը» և առավել հայտնի «Շոտլանդիայի թագավորը»:

Նա շատ արագ էր առաջ գնում նաև զինվորական ծառայությունում. իրեն ֆելդմարշալ էր դարձրել և պարգևատրել Բրիտանիայի և Ֆրանսիայի բարձր զինվորական շքանշաններով՝ Վիկտորյայի խաչով և Զինվորական խաչով:

Ասում էին, որ Ամինն իր սառնարանում պահում էր գլխատված քաղաքական ընդդիմախոսների գլուխները: Բարեբախտաբար դա չի հաստատվել, սակայն նրա աշխարհագրական հարևանն ու ժամանակակիցը՝ Կենտրոնական Աֆրիկայի կայսրության նախագահ և հետագայում կայսր Ժան-Բեդել Բոկասան, գահընկեց արվելուց, վտարվելուց և հայրենիք վերադառնալուց հետո ստիպված էր արդարանալ կանիբալիզմի մեջ մեղադրանքներից:

Դատարանում նախկին ինքնահռչակ միապետ Բոկասա Առաջինը պնդում էր, որ պահպանել է մահապատժի ենթարկվածների մարմինները սառցարանում «հաջողության համար»: Եվ հետաքրքիրն այն է, որ դրանից հետո նրա վրայից մեղադրանքը հանվել է:

Նիյազովի արձանը

Հետխորհրդային առաջնորդներից առանձնանում է հատկապես Թուրքմենստանի հանգուցյալ նախագահ Սապարմուրատ Նիյազովը, որն իր անունով էր կոչել հունվար ամիսը, երկնաքար, քաղաք և զբոսայգի:

Նրա «Ռուխնամա» գիրքն ամեն ինչի մասին պարտադիր էր դպրոցներում և համալսարաններում ընթերցանության համար: Ավելին, վարորդական իրավունք ստանալու համար երկրի քաղաքացիները պարտավոր էին քննություն հանձնել այդ գրքի իմացությունից:

Նիյազովի հետնորդ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովն էլ պակաս տարօրինակ չէ. մեկ ամենամյա ձիերի գեղեցկության մրցույթ է կազմակերպում, մեկ երգում է, մեկ ծանրություններ բարձրացնում:

Աղբյուրը՝ bbc.com





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: