Հայերեն   English   Русский  

«Երեխայի կյանքն այդքան գին չունի, որ մեղավորը պատժվի». որդեկորույս ծնողների գրառումը


Ֆեյսբուքյան գրառում


  
դիտումներ: 404

Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 23-ին վթարի հետևանքով հիվանդանոցում մահացած մեկ տարեկան երեխայի՝ Յուրի Պոպովի ծնողները ֆեյսբուքյան էջում գրել են.

«Finita la comedia!!Ուրիշ չգիտեմ, ոնց անվանեմ էս երեւույթը։ Այսօր ցերեկը 14:30 -ի սահմաններում կենտրոնի դատարանի շենքից բաց թողնվեց "մարդը", որ սպանել էր մի տարի երեք ամսեկան տղայիս (խոսքը սույն թվականի ապրիլի 23ի վթարի մասին է)։ Հա, հա սխալ չհասկացաք, ազատ է արձակվել էն " մարդը" ով լկտիաբար քշելով, խփել է մեր տաքսիին ու հետո փախել, հանձնվել երկու օր հետո, երբ ամբողջ համացանցով մեկ տարածվել էր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, այն "մարդը", ով չի բարեհաճել նույնիսկ գա հիվանդանոց ու հետաքրքրվի ոնց են տուժածները կամ գոնե ներողություն խնդրի, ինչը լիովին բնութագրում է նրա տականք լինելու փաստը (ի դեպ նույնը կարելի է ասել իր բարեկամների մասին): Ոչ, դատարանը, մեղադրողը կամ դատավորը ծախված չեն, ու էդ մարդիկ պատշաճ ձեւով են կատարել իրենց պարտականությունները, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից։ Մեղավորը մեր օրենքներն են, որ նման արարքներին տալիս են շատ մեղմ պատիժ (եթե իհարկե տալիս են) , մեղավորը մարդիկ են, որ համաներման նախագիծը մշակելիս մահվան ելքով դեպքերը հաշվի չեն առել։ Արդյունքում էլ ունենք էն, ինչ ունենք (շաբաթական մոտ 5-6 զոհ ճանապարհներին) : Բայց էդ դեռ վերջը չի, իր ճառի ընթացքում անբարո (մարդ անբարոյական հոգով է, շատ անգամ փողոցի մարմնավաճառը բարոյապես ավելի բարձր է քան նման մարդիկ) պաշտպանը` Համազասպուհի Գրիգորյանը, այսօր մեղադրեց բոլորին` մեղադրողին, փորձագետներին, դատավորին, մեր տաքսու վարորդին, էստեղ барабанная дробь, ու մեզ, բացի իրա պաշտպանյալից: Հա մեղադրեց մեզ` ծնողներիս: Իբր երեխային ամրագոտի չկապելու մեջ կամ քառսիթ չօգտագործելու մեջ։ Կկրնեմ բոլոր նման վիժվածքների կոկորդը կկրծեմ, ով իմ իսկ մեթոդները իմ դեմ կիրառի, լավ հիշեք։ Նման բութ արարծների համար եւս մեկ անգամ կրկնեմ 150 սմ ից պակաս հասակ ունեցող երեխային չի կարելի ամրագոտին գցել, այլապես թեթեւ առաջ գնալուց երեխան կարող է խեղդվել կամ կվնասվեն ներքին օրգանները։ Հա, մեկ տարեկան երեք ամսեկան երեխան 150 սմ կամ ավել բոյ չի կարող ունենալ, եթե չունի գիգանտիզմ անոմալիան։ Ինչ վերաբերում է քառսիթերին, ես համոզված կարող եմ ասել, որ մինչ ես ու ամուսինս չխոսեցինք, չբարձրաձայնեցինք էս խնդիրը, ոչ ոք չի խոսել երբեւէ դրա մասին, ու համազասպուհու նմանները նույնիսկ քառսիթ կամ հատուկ մանկական նստատեղ տերմինը չգիտեին (համոզված եմ հիմա ինքը կարդում ա էս գրառումը, քանի որ շատ ուշադիր է հետեւում մեր ֆեյսբուքյան էջերին), ու էդ մեր ու մեր ընկերների ջանքերով է, որ ծնողները հիմա ունեն հնարավորություն պատվիրել yandex ու gg տաքսիներ կահավորված քառսիթերով։ Մենք չունեինք էդ հնարավորություն (քանի որ, ինչպես նշեցի,մեզանից առաջ էս խնդիրը ոչ ոք չի բարձրաձայնել), քանի որ ոչ մեքենա չունեինք, ոչ էլ այդ ժամանակ նման ծառայություններ կային տաքսիներում ( համազասպուհին դրա մասին լավ գիտի)։ էսքանից հետո ձեզ եմ թողնում իրավունքը ինչպես անվանել նման մարդուն, որ այսօր մեզ մեղադրեց մեր միակ ու երկար սպասված զավակի մահվան մեջ։ Սիրելի ծնողներ սարգիս գյուլումյանները քիչ չեն, մենք ամուսնուս հետ պայքարում ենք ձեր երեխաների անվտանգության համար ու ամեն ինչ կանենք, որպեսզի օրենքը գործի եւ յուրաքանչյուր ծնող անկախ նրանից ունի մեքենա, թե ոչ, կարողանա պաշտպանել իր երեխաներին։ Բառերով բացատրել էն ցավը ու խորը հիասթափությունը, որ ապրեցի էսօր ի վիճակի չեմ, գրում եմ արցունքները աչքերիս... Փոքր երեխայի կյանքը, ցավոք, այդքան գին չունի, որ մեղավորը պատժվի...

Հ. Գ շնորհակալություն էն մարդկանց, ովքեր կանգնեցին, օգնեցին մեզ եւ տեղափոխեցին մեզ հիվանդանոց, ցավոք մինչ օրս բոլորին չգիտենք, շնորհակալություն էն մարդկսնց ովքեր եկան դատարան ցուցմունքներ տալու եւ վիդեոռեգիստրատորի նյութը պատկան մարմիններին փոխանցելու համար

Հ. Հ. Գ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք գրառումովս եւ տարածեք (որպեսզի ինչ- որ չափով նման դեպքերը հնարավորինս նվազեցնենք) , լրատվականներին խնդրում եմ երեխայի նկարը հրապարակելիս հարցնել իմ կամ ամուսնուս թույլատվությունը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: